Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանը մեկնել է Շանհայ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Շանհայ` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 33-րդ նիստին:

Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Գլոբալ և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական զարգացումները» թեմայի շուրջ:

Համաժողովին զեկույցով հանդես է գալու Տնտեսական մտքի և տնտեսական պատմության Ֆունդան հետազոտական ինստիտուտի տնօրեն Վեյ Սենը:

Share