Բաժին. Ֆինանսական

ԱՊՊԱ-ի շուկայում կա 2 խոշոր խաղացող

Ապրիլ ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է  432 հազար 342 հատ: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է: Հունվարի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել էր 439 հազար 460 հատ: Միևնույն ժամանակ, մարտ ամսվա համեմատ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը ավելացել է է 6 հազար 203-ով:

Հաշվետու ամսվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է մոտ 33%: Ցուցանիշը պահպանվել է մարտին գրանցված նույն մակարդակում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը ևս պահպանվել է նույն մակարդակում՝  22%: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ապահովել է մասնաբաժնի 1 տոկոսային կետով աճ՝ 14%: «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը պահպանել է իր շուկայական մասնաաժինը նույն մակարդակում՝ 12%: Մեկ ամսում  «ՌԵՍՈ»-ն գրանցել է մասնաբաժնի անկում 1 տոկոսային կետով՝ 11%, իսկ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը պահպանել է իր ցուցանիշը՝ 8%:

Share