Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար

 «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը բիզնես գործընթացների բարելավման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար 2015թ-ի մայիսի 27-ին կազմակերպում է դասընթաց` «Վիճակագրական ձևի լրացման և ներկայացման համակարգի ուսուցում» թեմայով`
Դասընթացները տեղի կունենան «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ք. Երևան Իսակով 10 հասցեի (Արարատյան տարածաշրջանային մաքսատան վարչական շենք) 7-րդ հարկի N701 լսարանում՝ ժամը 11:30-13:00: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) մինչև դասընթացի անցկացման նախորդող օրը և գրանցման հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել maxusumnakan@mail.ru էլեկտրոնային հասցեով: Դասընթացի արժեքը 9.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 982, 060 544 983:

Ժամ՝ 11:30-13:00: Թեմա` «Վիճակագրական ձևի լրացման և ներկայացման համակարգի ուսուցում»: Դասախոս՝ Հ.Աղազարյան:

Share