Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 25/05/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.96 դրամով և կազմել 478.32 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 9.25 դրամով և կազմել 525.15 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 9.57 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.53 դրամով և կազմել 740.97 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 23.35 դրամով և կազմել 18517.06 դրամ: Արծաթի գինն աճել է 1.61 դրամով և կազմել 265.28 դրամ: Պլատինի գինը նվազել է 10.76 դրամով և կազմել 17577.45 դրամ:

Share