Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. «Ճգնաժամի նկատմամբ պատրաստվածությունը և այն հաղթահարելու միջոցները» թեմայով տարածաշրջանային դասընթաց Դիլիջանում

Կենտրոնական բանկի Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 30-ից հունիսի 7-ը կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և Տորոնտոյի առաջնորդական կենտրոնի համատեղ կազմակերպված «Ճգնաժամի նկատմամբ պատրաստվածությունը և այն հաղթահարելու միջոցները» թեմայով տարածաշրջանային դասընթացը, որին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Չեխիայի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 20 մասնագետներ:

Սեմինարի ընթացքում Տորոնտոյի առաջնորդական կենտրոնի դասախոսներ Յան Վիլլեմ վան դեր Վոսսենը և Բերրի Ջոնսթոնը ներկայացրել են ճգնաժամերի առաջացման տեսությունների, ճգնաժամային հաղորդակցման, ճգնաժամերի լուծման ռազմավարության և ծրագրերի մշակման, ճգնաժամերի հակազդեցության պլանավորման, ֆինանսական ճգնաժամի ընթացքում կենտրոնական բանկերի կողմից կիրառվող գործիքների վերաբերյալ հարցեր:

Սեմինարը եզրափակվել է ֆինանսական ճգնաժամի սիմուլյացիոն խաղով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են ճգնաժամի լուծման տարբեր սցենարներ:

Share