Բաժին. Ֆինանսական

Հունվար-ապրիլին բնակչությանը մատուցվել են 91 մլրդ դրամի ֆինանսական ծառայություններ

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում մեր երկրի բնակչությանը մատուցվել են 91,0 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 14%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի ընդհանուր ծառայությունների շուկայում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը կազմել է 26.6%:

Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլին մեր երկրում մատուցվել է 341 մլրդ 950.2 մլն ՀՀ դրամի ծառայություններ:

Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն իրենց մասնաբաժնով գերազանցել են մյուս բոլոր ծառայութուններին: Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 19.1%, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 13.4%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 11.7%:

Share