Բաժին. Ֆինանսական

2014թ.-ին 8 բանկ համալրել է իր կանոնադրական կապիտալը

2014 թվականին մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 2.9%-ով կամ 13.1 մլրդ դրամով և տարեվերջին կազմել 469.1 մլրդ դրամ: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հանրապետություն գործող բանկերի ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է հաշվետու տարվա 21.2 մլրդ դրամ զուտ շահույթով:

Տարվա ընթացքում 8 բանկ համալրել է իր կանոնադրական կապիտալը՝ ընդհանուր 27.1 մլրդ դրամի չափով, որից 10.1 մլրդ դրամը համալրվել է արտաքին աղբյուրների հաշվին:

Տարվա ընթացքում ոչ ռեզիդենտ մասնակիցների փայամասնակցության տեսակարար կշիռը բանկային համակարգի կանոնադրական կապիտալում նվազել է 8.1 տոկոսային կետով և տարեվերջին կազմել է 66.5%՝ հիմնականում պայմանավորված 1 բանկի բաժնետիրոջ տնտեսական գործունեության շահերի կենտրոնի փոփոխության հետևանքով ռեզիդենտության կարգավիճակի փոփոխությամբ:

Share