Բաժին. Ֆինանսական

Հայաստանը խորացնում է ՀՄԿ-ի հետ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանը հունիսի 10-ից 12-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում,  Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով, մասնակցել է ՀՄԿ Մաքսային համագործակցության խորհրդի 125-րդ և 126-րդ նստաշրջաններին: Միջոցառմանը քննարկվել և հաստատվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների և հանձնաժողովների նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները: Անդրադարձ է կատարվել ապրանքների և տրանսպորտային միջոցների ծագման կանոնների վերաբերյալ խնդիրների, ներկայացվել են մաքսային արժեքի և ներդաշնակ համակարգի մասով ներկա իրավիճակը և հետագա անելիքները: Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպումներ է ունեցել ՀՄԿ գլխավոր քարտուղարի, ինչպես նաև մաքսային ծառայությունների մի շարք պատվիրակությունների հետ. քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նստաշրջանների ընթացքում ընտրվել են ՀՄԿ խորհրդի երեք դիրեկտորատների ղեկավարներ, հաստատվել են ՀՄԿ քաղաքականության, ֆինանսական և աուդիտի կոմիտեների անդամները բոլոր տարածաշրջաններից: Խորհրդի հաջորդ նստաշրջանները կանցկացվեն 2016 թվականի հուլիսին՝ դարձյալ Բրյուսելում:

Share