Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր ձևաչափ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդի և բիզնեսի օպտիմալացմանն ուղղված ծառայությունների մասին Tert.am-ը զրուցել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Բիզնեսի զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, գիտենք, որ 2014թ-ի հոկտեմբերից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը իր հաճախորդներին ներկայացրեց «ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդը: Ինչ է իրենից ներկայացնում, և ում համար է այն նախատեսված:

-«ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդը ստեղծված է փոքր և միջին բիզնեսի համար: Այն միտված է ընդգծելու բանկի պատրաստակամությունը փոքր միջին բիզնեսին սատարելու և նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու փաստը: Ճիշտ է, մենք շուրջ 16 տարի է, ինչ փոքր և միջին բիզնեսի կողքին ենք, և բազմաթիվ նորամուծությունների հեղինակ ենք այս ոլորտում, սակայն ժամանակները փոխվում են, և հաճախորդներին ավելի ու ավելի նոր մոտեցումներ են գրավում: Ենթաբրենդն իր տանիքի տակ է խմբավորում բիզնեսին ուղղված՝ բանկի բոլոր առաջարկները: Իսկ հիմքում, դրված է գործընկերության գաղափարը: Շեշտը դրվում է այն բանի վրա, որ ցանկացած հաճախորդի համար շահավետ լինի բանկային ամբողջ սպասարկումը ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում, այլևս կարիք չունենալով գործընկերներ փնտրել այլ ֆինանսական կազմակերպություններում:

Եթե խոսելու լինենք արդյունքների մասին, ապա միայն նախորդ տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում, իրավաբանական անձ հաճախորդների թիվը, ի հաշիվ նոր հաճախորդների աճել է 15%-ով, որը, կարծում եմ, բացառիկ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ դրանք հաճախորդներ էին, որոնք երբևէ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում հաշիվներ չեն ունեցել:

Իհարկե, Երևան քաղաքում բանկի ավելի ընդգծված ներկայացվածությունը նույնպես իր արդյունքները տվեց:

– Բացի ֆինանսական ծառայություններից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ինչով է օժանդակում իր հաճախորդներին։

-2014թ. սկզբից բանկը ձեռնամուխ եղավ իր հաճախորդների համար դասընթացների կազմակերպման գործին: Նախապես ընտրվել են 4 թեմաներ, որոնք առավել հետաքրքրում են ձեռնարկատիրությամբ զբաղվողներին: Դրանք վերաբերում են կանխիկ դրամական հոսքերի կառավարմանը, ծախսերի վերահսկողությանը, բիզնես ցիկլերին և շրջանառու միջոցների կառավարմանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվում են այս թեմաներին վերաբերող բազմաթիվ հարցեր, տրվում են պատասխաններ կամ լուծումներ ամենատարբեր իրավիճակների համար, և ընդհանրապես փորձում ենք հաճախորդին տալ այն ամենը, ինչը կարող է օգնել նրանց՝ ավելի հմտորեն վարել իրենց գործունեությունը:

Առայժմ այդ սեմինարները կազմակերպվել են միայն բանկի հաճախորդների համար, սակայն աշնանը պիտի ձեռնարկենք հանդիպումներ արդեն ոչ միայն բանկի հաճախորդների համար: Այսինքն՝ սեմինարներին կկարողանան մասնակցել նաև բանկի հաճախորդ չհանդիսացող իրավաբանական անձանց ներկայացուցիչներ կամ անհատ ձեռնարկատերեր: Այդ մասին հայտարարություններ կլինեն բանկի www.acba.am կայք էջում և մասնաճյուղերում։ Ինչպես նաև հնարավոր կլինի զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն, որը նույնպես կկատարի մասնակիցների նախնական գրանցում:

Ցավոք, բոլոր ցանկացողներին հնարավորություն չենք ունենա ընդգրկել առաջիկա խմբերում, սակայն համոզված եմ, որ բոլորի հետ ժամանակի ընթացքում կկարողանանք կիսել մեր փորձը: 

Մենք պետք է հավատարիմ մնանք բանկի նոր ենթաբրենդի կարգախոսին՝ ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր՝ Ձեր գործընկերը բիզնեսում:

Share