Բաժին. Ֆինանսական

Հունական ճգնաժամ. երկրի բանկերը մեկ շաբաթ չեն գործի

Այսօր առավոտյան Հունաստանի բանկերը չեն բացվել և փակ կմնան հաջորդ 7 օրվա ընթացքում: Բանկերի բանկոմատներից կարելի է միայն կանխիկացնել օրական 60 եվրո: Սույն սահմանափակումը վերաբերում է միայն Հունաստանի քաղաքացիներին, երկիր ժամանակ զբոսաշրջիկների համար բանկոմատները կգործեն սովորական ռեժիմով:

«Բանկային արձակուրդների» մասին հայտարարել է երկրի վրաչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով հայտարարել էր, որ Եվրախումբը չի երկարացնի ֆինանսավորման ծրագրի գործունեությունը մինչ հուլիսի 5-ի հանրաքվեն, որտեղ բնակչությունը պետք է իր կարծիքը հայտնի ներկայացված հակաճգնաժամային պլանի մասին:

Այսօր չի գործում նաև Աթենքի բորսան, սպասվում է նաև, որ կսահմանափակվեն միջբանկային փոխանցումները: Նշենք, որ սույն սահմանափակումները նպատական ունեն կասեցնելու կապիտալի արտահոսքը երկրից, որը վերջին օրերին կազմում էր մեկ միլիարդ եվրո:

Share