Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ-ի թողարկած հուշադրամների հավաքածուն արժանացել է մրցանակի

Հունիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Դրամների համաստեղություն-2015» հուշադրամների իններորդ միջազգային մրցույթը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2014թ. թողարկած «Աշխարհի ամենահին ծառերը» հավաքածուն արժանացել է երրորդ տեղի մրցանակի «Տարվա հավաքածու» անվանակարգում: Այս մասին տեղեկանցում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:

Մրցույթին մասնակցել են թվով 46 կազմակերպություն և ներկայացվել են ավելի քան 240 հուշադրամ և 23 հավաքածու:

Share