Բաժին. Ֆինանսական

Բանկերը գրանցել են ժամկետանց վարկերի աճ

Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 40.08 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.95%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 5.97%-ը կամ 122,44 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված վարկերի կառուցվածքում գերակշռել են երկարաժամկետ վարկերը և կազմել են մոտ 83,79 մլրդ ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 32,5 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.5%-ը, իսկ երկարաձգված վարկերը կազմել էին  5.73%-ը կամ 123,2 մլրդ ՀՀ դրամ:

Share