Բաժին. Ֆինանսական

Ռոտերդամում կայացել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 19-րդ ընդհանուր համագումարը

Ռոտերդամում կայացել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 19-րդ ընդհանուր համագումարը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Վ. Միրումյանի գլխավորությամբ: Համագումարին, որը կազմակերպվել էր Նիդերլանդների հարկային  մարմնի նախագահությամբ և աջակցությամբ, մասնակցում էին շուրջ 180 ներկայացուցիչներ` ՀՄՆԿ անդամ երկրներից և միջազգային կազմակերպություններից:

Համագումարի օրակարգային հարցն էր՝ «Հարկային կարգապահության ապահովման նպատակով՝ ինքնուրույնության սկզբունքի վրա հիմնված ծառայությունների մատուցումը»:

ՀՄՆԿ-ն շահույթ չհետապնդող միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Եվրոպական տարածաշրջանի հարկային մարմինների միջև համագործակցությանը՝ լավագույն փորձի փոխանակման միջոցով, դառնալ հարկային վարչարարական խնդիրների վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական գիտելիքների աղբյուր:

Share