Բաժին. Ֆինանսական

Արթուր Բաղդասարյանը ՄՏՍ Բանկի խորհրդի անդամ է

Ազգային Ժողովի նախկին խոսնակ, ՀՀ ԱԱԽ նախկին քարտուղար և Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձել է ռուսական ՄՏՍ-բանկի խորչհրդի անդամ: ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձել է ռուսաստանյան ՄՏՍ-բանկի Տնօրենների խորհրդի անդամ:

Օրինաց Երկիր կուսակցության խոսնակ Արթուր Միսակյանը Մեդիամաքսին հայտնել է, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, հավելելով, որ ստանձնած նոր պաշտոնը Բաղդասարյանին չի խանգարի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը նաև «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ է: Հավելենք նաև, որ սա երկրորդ դեպքն է, երբ պաշտոնաթող հայ քաղաքական գործիչները բարձր պաշտոններ են զբաղեցնում ռուսական ընկերություններում: Մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է ԱՖԿ Սիստեմա կորպորացիայի անկախ տնօրեն, ի դեպ, հենց ԱԿՖ Սիստեմային են պատկանում ՄՏՍ հեռահաղորդակցական ընկերությունը, հետևաբար նաև Վիվասել-ՄՏՍ-ը: ԱՖԿ Սիստեմային է պատկանում նաև վերոնշյալ ՄՏՍ Բանկը:

Share