Բաժին. Ֆինանսական

Հունիսին հայկական դրամն արժևորվել է

Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.4% և 1.1% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ հունիսին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 2.5%-ով:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.9% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 1.4% հավելաճով:

2015թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 475.1 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. հունիսի համապատասխան ցուցանիշը 15.6%-ով (410.9 դրամ):

Share