Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 146 մլն 98 հազար դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 617 մլն 98 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 529 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 452 532 948 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.6829 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.8500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Share