Բաժին. Ֆինանսական

Դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 20.8%-ով

Վրաստանի ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունիս ամսին արտերկիրց Վրաստան իրականացվող դրակաման փոխանցումների ծավալը նվազել է 20.8%-ով: Վերոնշյալ ժամանակահատվածում Վրաստան է փոխանցվել 100.4 մլն դոլար կամ 227.3 մլն լարի:

Եվրամիության երկրներից Վրաստան է փոխանցվել 31.4 մլն դոլար: Մասնավորապես, Հունաստանից փոխանցվել է 13.8 մլն, Իտալիայից՝ 8.7 մլն դոլար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղից Վրաստան է փոխանցվել 41.6 մլն դոլար: Նշենք, որ ԵՄ երկրներից իրականացվող դրամական փոխանցումների մասնաբաժինը 30%-ից հասել է 31.3%, Ռուսաստանի մասնաբաժինը 50.9%-ից իջել է 41.5%:

Հունիս ամսին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 14.3 մլն դոլար, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 0.2 մլն դոլարով:

Share