Բաժին. Ֆինանսական

Daimler-ի շահույթն աճել է 35.1%-ով

Գերմանական Daimler ավտոմեքենաշինական կոնցեռնի հրապարակած հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2015թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 4.232 մլն եվրո: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 35.1%-ով: Ինչ կայանում է եկամուտներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում դրանք աճել են 17.6%-ով և կազմել 71.763 մլրդ եվրո:

Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում Daimler-ի շահույթն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել է 7.84%-ով և կազմել 2.269 մլրդ եվրո, իսկ հասույթն աճել է 18.9%-ով և կազմել 37.527 մլրդ եվրո: Այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 714.8 հազար մեքենա, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 14%-ով: Մասնավորապես Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 20%-ով և կազմել 500.7 հազար:

Հիշեցնենք, որ Daimler AG-ն աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռներից մեկն է, այն հիմնադրվել է 1883թ.-ին, 1926-ին վերածվել է բաժնետիրական ընկերության, 1998թ.-ին միաձուլվել է ամերիկյան Chrysler-ի հետ և վերանվանվել DaimlerChrysler, 2007թ.-ին՝ առանձնացել և կրկին կրում է Daimler անվանումը:

Share