Բաժին. Ֆինանսական

Կապիտալի արտահոսքը Չինաստանից կազմել է 800 մլրդ դոլար

Lombard Street Research գործակալության հրապարակած տվյալների համաձայն Չինաստանից կապիտալի արտահոսքն վերջին տարում կազմել է 800 մլրդ դոլար: Սակայն ՉԻնաստանի ժողովրդական բանկի տվյալների համաձայն սույն ցուցանիշը կազմում է միայն 300 մլրդ դոլար:

Lombard Street Research-ի վերլուծաբանները նշում են, որ միայն վերջին եռամսյակում Չինաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 224 մլրդ դոլար: Նշվում է, որ Չինաստանի բանկը մեծ միջոցներ է հատկացրել յուանի փոխարժեքի պահպանման համար:

Հիշեցնենք, որ Չինաստանի արժութային պահուստների ծավալը կազմում է մոտ 4 տրիլիոն դոլար: Նշենք, որ այս ամսվա սկզբից Չինական բորսաներում սկսված անկումը շարունակվում է, հիմնական ինդեքսները օրական մի քանի տոկոս են կորցնում: Իրավիճակը կայունացնելու նպատակով, ՉԺՀ կառավարությունը զգալի քանակությամբ միջոցներ է նետում շուկաներ:

Share