Բաժին. Ֆինանսական

American Express-ի զուտ շահույթն աճել է մինչև 2.998 մլրդ դոլար

Ամերիկյան American Express վճարային ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա առաջին կիսամյակում ընկերության զուտ շահույթն աճել է 1%-ով և կազմել 2.998 մլրդ դոլար:  Միևնույն ժամանակ հասույթի ծավալը նվազել է 3%-ով և կազմել 16.234 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ Հայաստանում American Express ընկերության վճարային քարտերը ներկայացնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, որն իր առաջին  American Express քարտը թողարկել է 2010 թվականին: Հայաստանում թողարկվող և սպասարկվող American Express քարտերի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել www.americanexpress.am կայք:

Share