Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ` հարկ վճարողների համար

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի սեպտեմբերի 14-ից կազմակերպում է «ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահների որակավորման քննություններին մասնակցելու» թեմայով նախապատրաստական դասընթաց՝ 100 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացներն անցկացվելու են հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, դասընթացների սկիզբը՝ ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3-4 ակ/ժամ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ-ն) «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 11-ը: Դասընթացի ընդհանուր արժեքը կազմում է 165.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ, վճարումները կարող է կատարվել փուլերով): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 968, 060 544 692:

Դասընթացի ծրագիրը և դասավանդողների ցուցակը կցվում է:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԸ

1. Հաշվապահական հաշվառում

– «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք,

– Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՄՍ),

– Հաշվապահական հաշվառման հաշվային պլան,

– Տիպային խնդիրներ հաշվապահական հաշվառում բաժնից:

2. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

– «Հարկերի մասին» ՀՀ օրենք, ՀՀ մաքսային օրենսդրություն,

– Առանձին հարկատեսակների (շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ,շրջանառության հարկ,գույքահարկ, հողի հարկ) մասին ՀՀ օրենքներ,

– Այլ պարտադիր վճարների գծով (հաստատագրված վճարներ, արտոնագրային վճարներ, պետական տուրք, տեղական տուրքի վճարներ, ճանապարհային վճար) մասին օրենսդրություն,

– Տիպային խնդիրներ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ բաժնից:

3. Տնտեսական իրավունք և աուդիտ

– ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք,

– Իրավական ակտերի, լիցենզավորման, ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման, տնտեսական մրցակցության պաշտպանության, բաժնետիրական ընկերությունների, բանկերի և բանկային գործունեության, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքներ, 

– «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք,

– Աուդիտի միջազգային ստանդարտներ (ԱՄՍ) 

4. Ֆինանսական վերլուծություն

– Կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն,

– Տիպային խնդիրներ ֆինանսական վերլուծություն բաժնից:

Share