Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 11/08/15

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում օգոստոսի 11-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Արժեթղթավորման հիմնադրամների գրանցումը և գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 6/01-ը: Լրացում է կատարվել «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակների թույլատրելու և դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» որոշման մեջ:

Խորհուրդը «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել, ինչպես նաև վերաձևակերպել «Արմենիան Քարդ» վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող ՓԲԸ-ի լիցենզիան:

Share