Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 14/08/15

Օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,876,087 դոլար 477,62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 81,025,913 ԱՄՆ դոլար 479.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,740,000 ԱՄՆ դոլար 478.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 4,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,073,104 EUR 524.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,029,171  EUR 528.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 954,614,832 ռուբլի 7.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 270,460,842 ՌԴ ռուբլի 7,52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.1 մլն ԱՄՆ դոլար: 

Share