Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294166 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 061 450 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 515 777 266 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.92 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:

Share