Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 21/08/15

Օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,869,792 դոլար 476.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 86,070,544 ԱՄՆ դոլար 478.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 300,000 ԱՄՆ դոլար 477.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  Միջբանկային շուկայում իրականացվել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,961,071 EUR 528.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,866,718  EUR 534. դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,075,243,069 ռուբլի 7.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 296,808,106 ՌԴ ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.6 մլն ԱՄՆ դոլար: 

Share