Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար հավաստագրում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)  դեռևս սույն թվականի մայիսի 22-ին հայտարարել էին «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Ծրագրով հետաքրքրված գյուղատնտեսական օրգանական արտադրանք թողարկող տնտեսվարողները և անձինք արդեն կարող են՝ «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» ծրագրի մրցույթային փուլին մասնակցելու համար Բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտերը և դրանք լրացնելով մասնակցել մրցույթին:

Հավաստագրման դիմած մասնակիցների սերտիֆիկացման համար ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսական աջակցությամբ կանցնեն օրգանական սննդի սերտիֆիկացում:

Share