Բաժին. Ֆինանսական

ACBA ON-LINE համակարգը համալրվել է նոր ֆունկցիայով

ACBA ON-LINE ծառայությունը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ. այսուհետ ծառյությունից օգտվող բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան կատարել փոխանցումներ իրենց քարտային հաշիվներից: 

ACBA ON-LINE ծառայության միջոցով Դուք հնարավորություն ունեք՝

• Հետևել Ձեր բանկային հաշիվներին

• Իրականացնել պարբերական փոխանցումներ և կոմունալ վճարումներ

• Կատարել արտարժութային փոխարկումներ

• Ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ և սպառողական վարկ

• Իրականացնել վարկերի, առևտրային վարկային գծերի, օվերդրաֆտների լրիվ կամ մասնակի մարում

• Բացել ընթացիկ հաշիվներ

• Վերաբացել ընթացիկ հաշիվներ

• Ձևակերպել ավանդ

• Ավելացնել ավանդի գումար

• Այժմ նաև կատարել ելքային գործարքներ քարտային հաշիվներից

ACBA ON-LINE ծառայության հնարավորություններին և սակագնին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

• «ACBA ON-LINE» ծառայությունից օգտվող հաճախորդների կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Bank_Mail համակարգով ` ԱՆՎՃԱՐ:

• Ծառայության միջոցով ավանդ ներդնելու դեպքում ավանդի տոկոսադրույքը սահմանվում է բանկում տվյալ պահին գործող տարեկան տոկոսադրույքից 0.1% ավելի:

• «ACBA ON-LINE» համակարգի միջոցով հաշիվների վերաբացում ԱՆՎՃԱՐ :

Share