Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 389 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1323B150 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 389 մլն դրամ, որից մրցակցային` 389 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 389 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 377 969 279 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5454 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.6006 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 2 գործակալ:

Share