Բաժին. Ֆինանսական

Կայացել է ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական քաղաքականության հարցերին նվիրված կլոր սեղան-խորհրդակցություն

Օգոստոսի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպվել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև վարվող մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսությունների կայունացման հարցերին նվիրված կլոր սեղան-խորհրդակցություն, որին մասնակցել են ԵԱՏՄ կոլլեգիայի անդամ, մակրոտնտեսական և ինտեգրացիոն հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այլ անդամներ, ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:
 
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են արտաքին տնտեսական հիմնական միտումներին, արտաքին ու ներքին ռիսկերին և ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման միջնաժամկետ հեռանկարներին վերաբերող հարցեր:

Share