Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 40,06 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.96%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 5.88%-ը կամ 120,32 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված վարկերի կառուցվածքում գերակշռել են երկարաժամկետ վարկերը և կազմել են մոտ 79,27 մլրդ ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 32,5 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.5%-ը, իսկ երկարաձգված վարկերը կազմել էին 5.73%-ը կամ 123,2 մլրդ ՀՀ դրամ: