Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Վանաձորում

Այսօր Վանաձորում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Լոռու մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:

Նշենք, որ ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ բացվել է Վանաձորում 2005 թ-ին:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում և Արմավիրում:

Share