Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ ԱԱՀ վճարողների համար

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի հոկտեմբերի 13-ից 16-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2015-ի հոկտեմբերի 12-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել  060 544 986,    060 544 692:

Դասընթացի 1-ին օր, հոկտեմբերի 13-ին

18:30-20:00 Թեմա 1. Մաքսային օրենսդրության փոփոխություններ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում: Դասախոսներ՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:30 Թեմա 2. Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը և կառավարող մարմինները: Դասախոսներ՝  Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր հոկտեմբերի 14-ին

18:30-20:00 Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:00 Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր, հոկտեմբերի 15-ին

18:30-20:00 Թեմա 4. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա.Սեմերջյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:00 Թեմա 5. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ: Դասախոս՝ Գ.Օհանյան

Դասընթացի 4-րդ օր, հոկտեմբերի 16-ին

18:30-20:00 Թեմա 6. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ: Դասախոս՝ Ս. Եղիկյան:

Դասընթացի դասավանդողներ`

Սամվել Եղիկյան` ՀՀ ՖՆ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Աշոտ Սեմերջյան` ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Ասանեթ Ալոյան` ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս

Վահագն Ղազարյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային ծառայության մասով դասախոս

Անահիտ Ժամկոչյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ -ի մաքսային ծառայության մասով դասախոս

Գոհար Օհանյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

Share