Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. ներկայացվել է ՀՀ մաքսային ոլորտի բարեփոխումների ընթացքը

Սեպտեմբերի 28-29-ը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր գրասենյակում՝ Ստամբուլում, տեղի են ունեցել «ՍԾՏՀ մաքսային հարցերով» աշխատանքային խմբի և «Ծխախոտի հարկային և անօրինական առևտրի մասին» ՍԾՏՀ-ԱՀԿ հանդիպումները: Քննարկվել են արտգործնախարարների խորհրդի՝ մաքսային հարցերին առնչվող որոշումների, բանաձևերի և առաջարկների իրականացման կարգավիճակը, ՍԾՏՀ անդամ պետությունների մաքսային մարմինների ղեկավարների կողմից ընդունված հռչակագրերի հետևողական իրականացումը և բազմաթիվ այլ հարցեր: ՀՀ ՖՆ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանն անդրադարձել է ՀՀ մաքսային ոլորտի վերջին զարգացումներին և բարեփոխումներին, մասնավորապես` սահմանային անցակետերի արդիականացման ծրագրին, ինչպես նաև ՖՆ կողմից առևտրի դյուրինացման գործընթացում իրականացված լայնածավալ աշխատանքներին, ինչը բարձր գնահատականի է արժանացել ՍԾՏՀ կազմակերպության աշխատանքային հանդիպման մասնակիցների կողմից: «Ծխախոտի հարկային և անօրինական առևտրի մասին» հանդիպմանը քննարկվել են ծխախոտային արտադրանքի ապօրինի առևտրի վերացմանն առնչվող հարցեր:

Share