Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների խորհրդի 17-րդ նիստին

2015թ. հոկտեմբերի 2-ին Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական` 17-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՖՆ պատվիրակությունը` Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռ. Գալոյանի գլխավորությամբ:

Նիստի շրջանակներում մասնակիցները քննարկել են հարկային հետաքննության մարմինների համագործակցության առաջնահերթ հարցերը, մասնվորապես, ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետախուզության մարմինների՝ իրենց պետությունների տնտեսական անվտանգության ապահովման գործունեությանը, հետագա տնտեսական ինտեգրման համար ՀՀՄՂՀԽ-ի անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը, ֆինանսավարկային ոլորտում հանցագործությունների պայքարի շրջանակներում ՀՀՄՂՀԽ պետությունների հարկային (ֆինանսական) հետախուզության մարմինների փոխհամագործակցության կատարելագործման միջոցներին, կեղծ ձեռնարկատիրական գործունեության, հարկերի վճարումից խուսափելու և մտադրված սնանկացման դեմ գործողությունների հետ կապված երկրների օրենսդրության յուրահատկություններին և փորձին առնչվող հարցեր:

ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդը՝ ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմին է, որը  հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 20-ին ԱՊՀ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների որոշմամբ՝ նպատակ ունենալով փոխգործակցել և համակարգել մասնակիցների գործողությունները հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարում: Խորհուրդը ընդգրկում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի իրավասու մարմինների ղեկավարներին:

Խորհրդի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ներկայացուցիչները:

Share