Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյան. Տաշիրի կողմից ՀԷՑ ձեռքբերումը բխում է երկրի և պետության շահից

Ժամանակ օրաթերթը հերթական անգամ անդրադարձել է «Տաշիրի» կողմից ՀԷՑ ձեռքբերմանը:

«Դեռևս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»։ Արդեն իսկ հայտնի է, որ Սամվել Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ժամանակին հերքում դա։ «Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ։ Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը», – պատասխանեց նա»,–գրում է պարբերականը։

Share