Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 07/10/15

Կենտրոնական բանկի հոկտեմբերի 6-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատվել է ՀՀ ԿԲ 2016-2017 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Շուշիի ազատագրման 25-ամյակ», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

Խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Լևոն Ավանեսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 710 լիցենզիան:

Share