Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 19/09/15

Սեպտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,130,404 դոլար 481.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 86,552,228 ԱՄՆ դոլար 482.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 300,000 ԱՄՆ դոլար 480.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 22,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,376,512 EUR 542.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,759,814 EUR 547.35  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,095,966,829 ռուբլի 7,16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 256,279,422 ՌԴ ռուբլի 7,34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.5 մլն ԱՄՆ դոլար: 

Share