Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 3 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 13/10/15

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 343 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 29 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 314 մլն 500 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 097 264 387 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.9993 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.1977 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Share