Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ. արտարժույթով վարկերն ավելացնում են ձեռնարկությունների ռիսկերը

Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ բանկը շեշտը դնում է տեղական արժույթով ներդրումների վրա, քանի որ չափից շատ վարկավորում տեղի է ունենում արտարժույթով, իսկ դա մեծացնում է ձեռնարկությունների ռիսկերը: Նա հավելել է, որ արժեզրկման դեպքում ավելանում են վարկավորման ռիսկերը, իսկ այն ընկերությունները, որոնք դոլարային վարկեր են վերցրել, հայտնվում են ռիսկային գոտում:

Դևիսը նաև ասել է, որ ընկերություններն իրենք պետք է հասկանան, որ արտարժույթով վարկերն իրենց վրա ծանր են նստելու:

Share