Բաժին. Ֆինանսական

Unibank. կանխիկ վարկերի ձևակերպում նաև Յունիբանկի պրոմո-կետերում

Իր հաճախորդների սպասարկման հարմարավետության էլ ավելի բարձրացման նպատակով, Յունիբանկը հնարավորություն է ընձեռում «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի ձևակերպումը կատարել  նաև պրոմո-կետերում: Մասնավորապես, կանխիկ վարկերի համար կարելի է դիմել նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 7 պրոմո-կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում`

– Տ.Պետրոսյան 25/5 /«Երևան Սիթի» սուպերմարկետ/
– Ռուբինյանց 15/5 /«Երևան Սիթի» սուպերմարկետ/
– Մաշտոցի պող. 5 /«Փակ շուկա» առևտրի կենտրոնում գործող «Մոբայլ Սենթր» խանութ/                   
– Անդրանիկի 148/2 /«Երևան Սիթի» սուպերմարկետ/                                                           
– Արշակունյաց պող. 69/5 /«Վի-ԷԼ-ՎԻ Էլեկտրոնիքս» էլեկտրատեխնիկայի խանութ/
– Տ.Պետրոսյան 25/5 /«Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող «ՎԵԳԱ» էլեկտրատեխնիկայի խանութ/                                                                                                       
– Սեբաստիա 141/3 /«ՎԵԳԱ» էլեկտրատեխնիկայի խանութ/

«U-Cash» վարկի գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Վարկի վերաբերյալ բանկի որոշումը ինչպես և Յունիբանկի այլ սպառողական վարկերի դեպքում, ներկայացվում է հաճախորդին մեկ րոպեում:  Վարկի համար կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Օնլայն հայտը տեղադրված է բանկի կայքի unibank.force.com/createapp էջում:

«U-Cash» վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Ընդորում, վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:  Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

«Մոտ ապագայում մենք կավելացնենք կանխիկ վարկեր ձևակերպող պրոմո-կետերի քանակը: Այժմ  Յունիբանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի 50 պրոմո կետ առևտրի կենտրոններում և համագործակցում է ավելի քան 500 խանութների հետ: Նման լայն ցանցի շնորհիվ, 2013-2015թթ. բանկը ուսումնասիրել է 500 000 վարկային հայտ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ, բանկի վարկային պորտֆելում կանխիկ վարկերի քանակը գերազանցել է 45 000-ը: Դրանց ծավալով Յունիբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում», – նշեց Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Share