Բաժին. Ֆինանսական

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձի 2 ամսվա պարտքը մարված է

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Վանաձոր-Քիմպրոմի» բաժնետերերի հետ համատեղ սկսել է միջոցներ ձեռնարկել ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ։ Նշենք, որ ընկերությունը հոկտեմբերի   1-ի դրությամբ աշխատավարձերի գծով ունի չվճարված 10 ամսվա պարտք, որը կազմում է ընդհանուր առմամբ 337,1 մլն դրամ։

Աշխատավարձի երկու ամսվա պարտքի մարման ֆինանսական խնդիրը լուծված է և վճարումները կատարված են։ Դա հնարավոր է դարձել ձեռնարկության մնացորդային ապրանքային միջոցների վաճառքից գոյացած գումարների հաշվին։

Աշխատավարձի մնացած պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը։

Այդ ընթացքում կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ «Վանաձոր-Քիմպրոմի» վերաբերյալ և կնախապատրաստվեն առաջարկություններ՝ կառավարություն ներկայացնելու նպատակով։

Share