Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարությունում անցկացվել է մարդկային ռեսուրսների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված միջազգային սեմինար

Ֆինանսների նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև  ստորագրված Ուղղակի դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում անցկացվել է մարդկային ռեսուրսների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված եռօրյա միջազգային խորհրդատվական աշխատաժողով: Ըստ ՖՆ անձնակազմի կառավարման վարչության մրցութային և ատեստավորման բաժնի պետ Ռուբեն Ղամբարյանի, նպատակն է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ բարելավել նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման և աշխատուժի զարգացման գործընթացը. «Ֆինանսերի նախարարության ռազմավարական քաղաքականությունն իրականացնելու համար անհրաժեշտ են պատրաստված, բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետներ: Ծրագիրը միտված է զարգացնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները»: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում խորհրդատվական ծառայություն մատուցող  EY կազմակերպության ներկայացուցիչները բարձր են գնահատել նախարարության անձնակազմի կառավարման վարչությունում կատարված աշխատանքները: Նրանց դիտարկմամբ` գործընթացը բավականին զարգացած է և իրականացվում է նորարարական մեթոդներով: Ուկրաինացի գործընկերներին միաժամանակ հետաքրքրել է անձնակազմի կառավարման ոլորտում գործող էլեկտրոնային համակարգը:

Share