Բաժին. Ֆինանսական

Այս տարվա 9 ամսում British Petroleum-ի զուտ վնասը կազմել է 3.2 մլրդ դոլար

Բրիտանական British Petroleum-ի հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա ինն ամիսների ընթացքում կորպորացիայի զուտ վնասները կազմել են 3.175 մլրդ դոլար, Անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածում արձանագրվել էր 8.187 մլրդ դոլար զուտ շահույթ: Երրորդ եռամսյակի արդյունքում ընկերության զուտ շահույթը կազմել է 46 մլն դոլար, մինչդեռ անցյալ տարվա համանման ցուցանիշը կազմել էր 1.29 մլրդ դոլար:

Անցած եռամսյակում կորպորացիան արդյունահանել է 2.242 մլն բարել նավթ, ինչը 4.4%-ով ավել է անցյալ տարվա համանման ցուցանիշից, իսկ այս տարվա առաջին ինն ամսվա արդյունքում ընկերության արդյունահանման ծավալների աճը կազմել է 4.3%:

Հիշեցնենք, որ British Petroleum-ը աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերություններից է, այն հիմնադրվել է 1909թ.-ին:

Share