Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ» թեմայով

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ» թեմայով 1-օրյա դասընթացներ: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2015-ի հոկտեմբերի 31-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել liana.ramazyan@mail.ru էլ. հասցեին կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986,    060 544 692:

Նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին՝

18:30-20:00 Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ, դասախոս՝ Արմինե Մաթոսյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:00 – Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ, դասախոս՝ Արմինե Մաթոսյան

Արմինե Մաթոսյան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ

 

Share