Բաժին. Ֆինանսական

2015թ․ III եռամսյակում Samsung-ի շահույթն աճել է 29%-ով

Հարավկորեական Samsung կորպորացիայի հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա III եռամսյակում ընկերության շահույթն աճել է 29%-ով և կազմել 5.46 տրլն վոն կամ 4.9 մլրդ դոլար։ Ինչ կայանում է եկամուտներին, ապա դրանք աճել են 8.9%-ով և կազմել 51.68 տրլն վոն կամ 46.5 մլրդ դոլար։

Զգալիորեն՝ 82%-ով, աճել է գործառնական շահույթը՝ կազմելով 7.39 տրլն վոն կամ 6.7 մլրդ դոլար։ Ինչ կայանում է սմարթֆոնների ենթաբաժնի գործառնական շահույթին, ապա արձանագրվել է աճ 37%-ով, իսկ ծավալը կազմել է 2.4 տրլն վոն կամ 2.2 մլրդ դոլար։

Կորպորացիան նաև հայտարարել է, որ գալիք տարում պատրաստվում է իրականացնել 10 մլրդ դոլար ծավալով բաժնետոմսերի հետգնում։

Share