Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 02-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5231A162 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 283 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 203 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 889 573 332 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.2770 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.6564 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

Share