Բաժին. Ֆինանսական

Շվեյցարական UBS բանկի զուտ շահույթն աճել է 2 անգամ

Շվեյցարական խոշորագույն UBS բանկի հրապարակած հաշվետվության համաձայն 2015թ․ առաջին ինն ամիսների ընթացքում բանկի զուտ շահույթն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել է 1.99 անգամ և կազմել 5.5 մլրդ դոլար։ Գործառնական շահույթի դեպքում աճը կազմել է 11.9%, գրանցվել է 24.148 մլրդ դոլար ցուցանիշ։
     
Երրորդ եռամսյակի ընթացքում բանկի զուտ շահույթն աճել է 2.7 անգամ և կազմել 2.11 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կազմել է 7.262 մլրդ դոլար, անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ առձանագրվել է 4.2% աճ։
               
Բանկի ղեկավար Սերջիո Էրմոտտին հայտարարել է, որ բավարարված է բանկի արձանագրած ցուցանիշներով։

Հիշեցնենք, որ UBS բանկը հիմնադրվել է 150 տարի առաջ, հանդիսանում է Շվեյցարիայի խոշորագույն բանկերից մեկը։ Այն ներկայացված է աշխարհի 50 երկրում, աշխատակիցների քանակը հասնում է 65 հազարի։

Share