Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 03/11/15

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 3-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ կատարեց «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում:

ԿԲ խորհուրդը հաշվառեց «Թել-Սել» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Պլանետա» մասնաճյուղի գործունեության վայրի ու անվանման փոփոխությունները, գրանցեց «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի «Ամերիա ասեթ մենեջմենթ ՓԲԸ ֆոնդ 1» բաց, հրապարակային, պայմանագրային, ստանդարտ, տարատեսականացված ֆոնդի կանոնների փոփոխությունը:

Share