Բաժին. Ֆինանսական

300 մլն դոլար՝ Հայաստանի էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացման նպատակով

Նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, այն տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցները կնպաստեն էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացմանը, բիզնեսի վարման պայմանների բարելավմանը, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Share