Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ը տուգանել է հերթական եվրոպական բանկին՝ Deutsche Bank-ը կվճարի 258 մլն դոլար

Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ը ԱՄՆ-ին կվճարի 258 մլն դոլար՝ ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների ենթարկված երկրների և ընկերությունների հետ բիզնես վարելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Գերմանական բանկը 200 մլն դոլար կվճարի Նյու-Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների վարչությանը և 58 մլն՝ Դաշնային Պահուստային Համակարգին։

Դրանից բացի բանկը պետք է աշխատանքից ազատի 6 աշխատակցի, ում միջոցով իրականացվել են արգելված գործառույթները։

ԱՄՆ իշխանությունները պարզել են, որ 1996-2006թթ․ բանկի կողմից իրականացվել են բազմաթիվ գաղտնի փոխանցումներ, որոնց հասցեատերերն են եղել Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Մյանմայի և Սուդանի ընկերություններ։

Այժմ հետաքննություն է ընթանում նաև բանկի Մոսկվայի ներկայացուցչության գործունեության շուրջ։

Share